Օգնություն և տեղեկատվություն
Հաճախ տրվող հարցեր, առաքում և երաշխիք
Հաճախ տրվող հարցեր
Ընտրիր քո LOVO-ն, սեղմիր «Ձայնագրել» կամ վերբեռնիր պատրաստի ֆայլը՝ MP3, MP4 կամ տեսանյութ՝ մինչև 60 վայրկյան տևողությամբ։
Յուրաքանչյուր LOVO ունի նվագարկման կոճակ, որպեսզի սիրելիդ կարողանա լսել քո ձայնը՝ երբ ցանկանա։
Մինչ պատվերը ձևակերպելը կարող ես փոխել կամ նորից ձայնագրել քո հաղորդագրությունը։
Ձայնագրությունը պահպանվում է տարիներ շարունակ և չի ջնջվում։
Առաքում և վճարում
Առաքում Հայաստանում
Երևանում LOVO-ի ստանդարտ առաքումն անվճար է, իսկ ավելի արագ ստանալու համար հասանելի է նաև էքսպրես առաքում։ Հայաստանի մյուս մարզեր պատվերները կուղարկվեն փոստային ծառայության միջոցով։
Ժամկետներ
Երևանում՝ ստանդարտ առաքում 12:00–17:00 կամ 17:00–22:00 ժամանակային միջակայքներում, իսկ էքսպրես առաքումը՝ մինչև 2 ժամվա ընթացքում։ Հայաստանի մարզերում՝ փոստային առաքում 2–4 աշխատանքային օրվա ընթացքում։
Վճարում
Վճարումը կատարվում է միայն առցանց, իսկ պատվերի վերջնական հաստատումից հետո քո LOVO-ն առաքվում է գեղեցիկ բրենդային փաթեթավորմամբ՝ ամբողջությամբ պատրաստ նվիրելու։
30-օրյա երաշխիք
30 օր երաշխիք
Քո LOVO-ն քեզ հետ է նաև գնումից հետո։ Եթե 30 օրվա ընթացքում խնդիր առաջանա ձայնային մոդուլի աշխատանքի կամ ապրանքի արտադրական թերության պատճառով, մենք անվճար կփոխարինենք մոդուլը կամ ապրանքը՝ անհրաժեշտության դեպքում կրկին տեղադրելով քո ձայնային հաղորդագրությունը։
Պահիր գնման կտրոնը
Երաշխիքային փոխարինման համար պահիր պատվերի հաստատումը կամ վճարման էլեկտրոնային կտրոնը։
Ձայնագրության պահպանում
Մենք պահպանում ենք քո ձայնագրությունը 30 օր։ Եթե այդ ընթացքում ձայնային մոդուլի հետ խնդիր առաջանա, ձայնը նորից ձայնագրելու կարիք չի լինի՝ մենք կվերականգնենք այն։